Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Մեքսիկացիները Վիագրա են ծամելու

Մեքսիկացիները Վիագրա են ծամելու

«Պֆայզեր» ընկերությունը մեքսիկական շուկա է ներկրելու իմպոտենտության համար նախատեսված Viagra™/Виагра (сильденафил) դեղամիջոցի նոր տարբերակը, որն ունի մաստակի տեսք՝ Viagra Jet անվամբ: Այն մշակվում էր ավելի քան չորս տարի՝ ընկերության մեքսիկական մասնաճյուղի կողմից:

 

Դեղորայքի նոր ձևն ընկերության պատասխանն է մեքսիկական շուկայի մարքեթինգային հետազոտությունների, որոնց արդյունքները վկայում են այն մասին, որ երկրի բնակիչները կնախընտրեն ծամել, այլ ոչ թե հաբեր կուլ տալ: Հարկ է նշել, որ մեքսիկական շուկան Լատինական Ամերիկայի ամենամեծ շուկաներից է, և զիջում է միայն Բրազիլիային:

 

Մեքսիկայում ավելի քան վեց միլիոն բնակիչ իմպոտենտությամբ է տառապում՝ համաձայն մեքսիկական բժշկական «Revista Mexicana Urologia» հրատարակչությամբ հրատարակած արդյունքների: «Պֆայզեր» ընկերության գնահատմամբ՝ նրանցից մոտ մեկ միլիոնը դիմում է դեղային թերապիայի:

 

Մեքսիկայում ամեն տարի սպառվում է մոտավորապես երեք միլիոն Վիագրայի հաբեր՝ ըստ «Պֆայզեր»-ի տվյալների: «IMS Health»-ի համաձայն՝ 2010 թվականի արդյունքներով, Վիագրայի վաճառքը մեքսիակական շուկայում գերազանցել է 55 մլն ԱՄՆ դոլարը, իսկ «Պֆայզեր»-ի գնահատմամբ՝ ապրանքի վաճառքի համաշխարհային ծավալը կազմել է 1,93 մլրդ ԱՄՆ դոլար:

 

Viagra Jet-ը առայժմ  հասանելի կլինի միայն մեքսիկական շուկայում, իսկ ապրանքի Լատինական Ամերիկայի այլ երկրներ արտահանումը կախված կլինի տեղական կառավարող օրգանների կողմից ապրանքի մարքեթինգային խթանման հաստատումից:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ